Հաքերները «Դիսնեյ»-ից գումար են պահանջել հափշտակված ֆիլմի դիմաց

Այգերը չի ցանկացել մանրամասնել, թե ինչ ֆիլմի մասին է խոսքը, սակայն ընդգծել է, որ ընկերությունը մտադիր չէ փրկագին վճարել:
disney

Անհայտ հակերները պնդում են, որ կարողացել են տիրանալ Walt Disney ընկերության՝ դեռեւս էկրան չբարձրացած ֆիլմերից մեկին եւ փրկագին են պահանջում, այս մասին պատմել է ստուդիայի ղեկավար Բոբ Այգերը։

Այգերի խոսքով՝ չարագործները վիթխարի գումար են պահանջել՝ սպառնալով, որ նախ հանրության ցուցադրությանը կներկայացնեն ֆիլմի հինգրոպեանոց հատվածը, այնուհետեւ կհրապարակեն 20-րոպեանոց մասեր, քանի դեռ փողը չի վճարվի:

Նա չի ցանկացել մանրամասնել, թե ինչ ֆիլմի մասին է խոսքը, սակայն ընդգծել է, որ ընկերությունը մտադիր չէ փրկագին վճարել:
Ամերիկյան Deadline հրատարակությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդել է, որ խոսքը «Կարիբյան ծովի ավազակները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմի մասին է, որն ԱՄՆ-ի վարձույթ է դուրս գալու մայիսի 26-ին:

*

*