Դիլիջանում արջի քոթոթը մտել է հյուրանոց

Ահազանգից հետո հյուրատան տերն արջի քոթոթին տեղափոխել է ազգային պարկ։
dilijan-arji-qotot

Դիլիջանի հյուրանոցներից մեկի բակում երեկ տեղացիները փոքրիկ արջի քոթոթի են հանդիպել: Այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան օգտատեր Նարինե Բալդրյանը։

Ահազանգից հետո հյուրատան տերն արջի քոթոթին տեղափոխել է ազգային պարկ։ Այնտեղից տեղեկացրել են, որ քոթոթին տեղափոխելու են Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն, որտեղ արջուկը 10-15 օր պահվելու է վանդակում, ապա բաց է թողնվելու վայրի բնություն։

*

*