ԴիԿապրիոն «Օսկարի» իր արձանիկը մոռացել է ռեստորանում

Դի Կարպրիոն և նրա գործընկերները Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում նշում էին դերասանի հաղթանակը:
leonardo-dicaprio-oscar-2016

Տարիներ շարունակ «Օսկար»-ի մասին երազած Լեոնարդո ԴիԿապրիոն այդ բաղձալի արձանիկը թողել է ռեստորանում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, հաղորդել է TMZ պորտալը, որի թղթակցին հաջողվել է հատվածներ նկարահանել խնջույքից:

Դի Կարպրիոն և նրա գործընկերները Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում նշում էին դերասանի հաղթանակը: Ավարտին նա դուրս է եկել ռեստորանից և մի քանի անձանց ուղեկցությամբ շարժվել դեպի ավտոմեքենան: Այդ ժամանակ մի տղամարդ վազել է դեպի դերսանի կողմը` «Օսկար»-ի արձանիկը ձեռքին:

«Դուք կցանկանայի՞ք սա վերցնել»,-հարցրել է նա ԴիԿապրիոյին` ցույց տալով արձանիկը:

«Տուր Դենին»,- պատասխանել է դերասանը եւ ցույց տվել ուղեկիցներին մեկին, ինչից հետո այդ մարդը նրան է հանձնել պարգևը: Լրատվամիջոցների տեղեկություններով` ռեստորանի հյուրերը ձեռքից ձեռք են փոխանցել ԴիԿապրիոյի արձանիկը և վանկարկել «Գայլերի ոհմակ, գայլերի ոհմակ»:

Տարվա լավագույն տղամարդ դերասան անվանակարգում Լենոանդրո ԴիԿապրիոն հաղթող է ճանաչվել «Փրկվածը» ֆիլմի համար:

*

*