Բրիտանական ընկերությունը գերամուր սմարթֆոնի մոդել է նախագծել

Android համակարգով աշխատող սարքը 2 մետր բարձրությունից, ընկնելով բետոնե հատակին, չի վնասվի...
amur-smartphone-bjjayin-herakhos

Dewalt բրիտանական շինարարական ընկերությունն արտադրության ոլորտում աշխատողների համար հատուկ նոր գերամուր սմարթֆոնի մոդել է նախագծել: Այս մասին հայտնում է BBC-ն:

Android համակարգով աշխատող սարքը, որի առաջարկվող արժեքը 379 ֆունտ ստերլինգ է (544 $), չի վնասվի՝ 2 մետր բարձրությունից ընկնելով բետոնե հատակին: Այն կգործի նաեւ -20-ից մինչեւ +60 C ջերմաստիճանում:

Հատուկ մարտկոցի շնորհիվ զրույցի ռեժիմում սարքը կարող է աշխատել նվազագույնը 8 ժամ:

Սմարթֆոնը լիցքավորվում է առանց լարի՝ QI ստանդարտով, իսկ էկրանը պատրաստված է Gorilla Glass ամուր ապակուց, ինչը թույլ է տալիս ձեռնոցներով օգտվել հեռախոսից:

 

*

*