«Դե′, սպասիր» մուլտֆիլմի նոր սերիաներում նոր հերոսներ կլինեն

Այն կունենա 26 սերիա, որոնցից առաջինները կցուցադրվեն 2020 թվականի գարնանը:
de-spasir

«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան շուտով կներկայացնի խորհրդային արտադրության ամենահայտնի մուլտսերիալներից մեկի` «Դե′, սպասիր»-ի շարունակությունը։ Այն կունենա 26 սերիա, որոնցից առաջինները կցուցադրվեն 2020 թվականի գարնանը:

Մուլտսերիալի շարունակությունում նոր հերոսներ հանդես կգան, գրում է RT-ն՝ հղում անելով «Союзмультфильм» կինոստուդիայի ղեկավար Յուլիանա Սլաշչևային։

Նա հայտնել է, որ նոր հերոսները մուլտֆիլմում երկրորդական դերեր կունենան․ բոլոր իրադարձությունները տեղի են ունենալու գլխավոր հերոսների՝ գայլի և նապաստակի շուրջ։

*

*