ԱՄՆ-ում անչափահաս դայակը 3-ամյա երեխային «լվացել» է լվացքի մեքենայով

ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Գարրենտ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է անչափահաս՝ 14-ամյա դայակին...
dayak

ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Գարրենտ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է անչափահաս՝ 14-ամյա դայակին, որն իրեն վստահված երեխային մտցրել է լվացքի մեքենայի մեջ եւ միացրել չորացնելու ֆունկցիան։ Այս մասին հայտնում է argumenti.ru-ն։

Նշվում է, որ դպրոցական աղջիկը, որը որպես դայակ գումար է վաստակել, մինչ այս իրեն նորմալ է դրսեւորել։ Սակայն դեպքի օրը նա որոշել է իր գործատուների բնակարան հրավիրել ընկերներին։ Անչափահասները խմիչք են օգտագործել, ինչպես նաեւ՝ առայժմ անհայտ ծագման թմրանյութեր։ Հենց դրանց ազդեցության տակ էլ դայակը 3-ամյա երեխային մտցրել է լվացքի մեքենան։

Երեխան վնասվածքներով եւ արյունազեղումներով տեղափոխվել է հիվանդանոց։

*

*