Կոպենհագենը՝ աշխարհի «ամենախելացի» քաղաք

Ուսումնասիրություններն անցկացվել են շուրջ 500 քաղաքներում։
Dania-legoland1
Դանիա, Կոպենհագեն

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը ճանաչվել է որպես «ամենախելացի» քաղաք: Ուսումնասիրություններն անցկացվել են շուրջ 500 քաղաքներում։

Հետազոտության հեղինակները հաշվի են առել ինտերնետի արագությունը, էկոլոգիապես մաքուր էներգիայի մատակարարումները, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, ձեռներեցության համար բարենպաստ միջավայրը և այլն:

Երկրորդ տեղում Սինգապուրն է, երրորդում՝ Ստոկհոլմը:

Տասնյակի մեջ են մտել նաև Ցյուրիխը, Բոստոնը, Տոկիոն, Սան Ֆրանցիսկոն, Ամստերդամը, Ժնևը և Մելբուռնը:

*

*