Մարկ Ցուկերբերգի պահանջով՝ կքանդվեն իր առանձնատան մոտ գտնվող 4 բարձրահարկ տները

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կարողացել է դատական որոշումով թույլտվություն ստանալ իր առանձնատան մոտ գտնվող չորս տների քանդման համար։
mark-zukerberg

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կարողացել է դատական որոշումով թույլտվություն ստանալ իր առանձնատան մոտ գտնվող չորս տների քանդման համար։

San Jose Mercury News-ի փոխանցմամբ, կալիֆորնիական Պալո-Ալտո քաղաքի այդ բարձրահարկ տները քանդվելու են, դրանք փոխարեն կառուցվելու են ավելի ցածր հարկայնություն ունեցողները։

FoxNews-ը գրում է, որ Ցուկերբերգին անհանգստացրել է իր անձնական կյանքին միջամտելու հավանականությունը։

Դեռ 2013-ին Fecebook-ի հիմնադիրն ավելի քան 30 մլն դոլար էր ծախսել իր տան մոտ գտնվող բոլոր մյուս տները գնելու համար։ Նման ծախսեր միլիարդերը կատարել էր այն բանից հետո, երբ տեղեկացել էր, որ հարեւանությամբ պատրաստում են տուն կառուցել, որի պատուհաններն ուղիղ նայում են իր ննջարանի կողմը։

*

*