CNN-ը ծաղրի առարկա է դարձել՝ շփոթելով Ավստրիան Ավստրալիայի հետ

Ամերիկյան հեռուստաընկերության ուղիղ եթերում հեռարձակվող հաղոդրման ժամանակ տեսանյութ է հայտնվել, որտեղ պատում են...
cnn-australia-avstria
Ամերիկյան հեռուստաընկերության ուղիղ եթերում հեռարձակվող հաղոդրման ժամանակ տեսանյութ է հայտնվել, որտեղ պատում են, որ Ավստրալիան ծրագրում է Սլովենիայի հետ սահմանին ցանկապատ կառուցել։ CNN-ի թողարկման մեջ տեղ գտած այս կոպիտ սխալը չի վրիպել սոցցանցերի օգտատերերի ուշադրությունից։
Հանրահայտ հեռուստաընկերությունը ծաղրի առարկա է դարձել, քանի որ շփոթել է Ավստրիան Ավստրալիայի հետ։
Դեպքին անդրադարել է անգամ մեկ այլ հայտնի լրատվամիջոց՝ The Telegraph-ը, որը գրել է. «Ամերիկայում նախագահական ընտրությունների պայքարում ներգաղթի խնդիրը առանցքային հարցերից մեկն է դարձել, սակայն, թվում է, ոչ բոլոր ամերիկացիները հստակ պատկերացում ունեն Եվրոպայում դեռեւս շարունակվող միգրացիոն ճգնաժամի մասին։ Ավստրալացիները պետք է որ անհանգստացած լինեն լուրով, որ իրենց երկիրը ծրագրում է ցանկապատ կառուցել Սլովենիայի սահմանին»։
Սոցցանցերում եւս արձագանքը խիստ է եղել։

*

*