Կլաուդիա Շիֆերը կթողարկի կանացի կոշիկի հավաքածու

Կլաուդիան նորաձեւության զարմանալի տեսակետ ունի
Claudia-Schiffer

Գերմանացի  սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը «Aquazzura» իտալական մակնիշի հետ համատեղ թողարկելու Է կանացի կոշիկի հավաքածու: Այս մասին հայտնում Է ընկերության՝ սեպտեմբերի 19-ի մամուլի տեղեկագիրը:

«Կլաուդիան ոչ միայն աշխարհի ամենանշանավոր կանանցից մեկն Է, այլև նորաձեւության զարմանալի տեսակետ ունի այս ճյուղում երկար տարիներ աշխատելուց հետո: Հետաքրքիր Է նրա հետ աշխատելը»,-պատմել Է «Aquazzura»-ի  տնօրեն Էդգարդո Օսորիոն:

Նշենք, որ Կլաուդիա Շիֆերը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն Է Մեծ Բրիտանիայից: Նա տարբեր տարիներին համագործակցել Է «Versace»-ի, «Dolce & Gabbana»-ի, «Chanel»-ի, «Yves Saint Laurent»-ի, «Valentino»-ի և «Thierry Mugler»-ի հետ: 1990-ական թվականների կեսերին մանեկենուհին դարձել Է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը. նրա տարեկան եկամուտը կազմել է մոտավորապես 10 մլն դոլար:

*

*