Չինաստանում ուղիղ եթերի ժամանակ կայծակը հարվածել է հաղորդավարին

«Ձեռքս թմրեց, ես Էլեկտրականության պես դեղին կայծեր տեսա ձեռքիս...»

Չինաստանի Dalian TV հեռուստաալիքի հաղորդավարին կայծակն Է հարվածել ուղիղ եթերի ժամանակ: Այդ մասին գրել Է South China Morning Post թերթը:

Միջադեպը տեղի Է ունեցել, երբ Լու Սյաոդունը փողոցում կանգնած պատմում Էր եղանակի կանխատեսման մասին: Այդ պահին քաղաքում ամպրոպ Է եղել:
Տեսագրության մեջ, որը YouTube-ում հրապարակել Է «Ժենմին ժիբաո» թերթը, պայծառ բռնկում Է երեւում եթերի պահին, ինչից հետո հաղորդավարը ճչում Է եւ դեն նետում հովանոցը, որին, ենթադրաբար, հարվածել Է կայծակը:
«Ձեռքս թմրեց, ես Էլեկտրականության պես դեղին կայծեր տեսա ձեռքիս եւ հովանոցի բռնակի վրա»,- մեջբերում Է անում հաղորդավարի խոսքից South China Morning Post թերթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

*

*