Չինաստանում կառուցել են ամենաերկար ապակե կամուրջը

Կամրջի երկարությունը կազմում է 393 մետր, գտնվում է 300 մետր բարձրության վրա:
kamurj

Չինաստանում ավարտվել են ամենաերկար ապակե կամրջի շինարարական աշխատանքները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով South China Morning Post թերթը:

Կամրջի երկարությունը կազմում է 393 մետր, գտնվում է 300 մետր բարձրության վրա: Միաժամանակ կամուրջը կարող է դիմանալ 800 այցելուի:

Անցած տարի դեկտեմբերի սկկզբին հայտնում էին, որ կամուրջը կառուցված է եւ այցելուների համար կբացվի 2016 թվականի մայիսի 1-ին, սակայն շինարարական աշխատանքները երկարաձգվել են: Ավելի վաղ հայտնում էին, որ կամրջի լայնությունը 6 մետր է:

Այցելուների համար կամրջի բացումը սպասվում է հուլիսին, քանի որ տարածաշրջանում տեւական ժամանակ հորդառատ անձրեւներ են տեղում:

 

*

*