Իր հուղարկավորությունից 3 տարի անց չինացին տուն է վերադարձել եւ ապշեցրել հարազատներին

Հարազատներին նրա թաղման արարողությունից երեք տարի անց հայտնել էին, որ «հանգուցյալին» տեսել են իր իսկ գերեզմանի մոտ։
chinaci-mahacac-veradarnal

Չինացու ընտանիքն ապշահար է եղել այն բանից հետո, երբ երեք տարի առաջ թաղված տղամարդը հանկարծ տուն է վերադարձել։

2009 թվականին Հենգան քաղաքում մտավոր զարգացման խնդրիր ունեցող տղամարդն անհետ կորել է։ Հետո հայտնել էին, որ նա մեքենայի տակ է ընկել։

Սակայն միայն 3 տարի անց պարզվեց, որ դատաբժշկական փորձաքննությունը սխալվել է, այս մասին հայտնում է metro.co-ն։ Անհետ կորած տղամարդուն որոնել էին մինչեւ 2012 թվականը, որից հետո էլ փորձագետները հաստատել էին փաստը, որ նա մահացել է ավտովթարում։

Բայց հարազատներին նրա թաղման արարողությունից երեք տարի անց հայտնում են, որ «հանգուցյալին» տեսել են իր իսկ գերեզմանի մոտ։ Դրանից հետո հարազատները կրկին սկսում են որոնումը եւ շուտով գտնում են նրան։ Պարզվում է, որ այս տարիներին տղամարդն աշխատել է տեղի անօրինական գործարաններից մեկում այնքան ժամանակ, մինչեւ նրան չեն հեռացրել աշխատանքից եւ փողոց հանել։

Այժմ իշխանությունները փորձում են պարզել, թե ո՞ւմ են թաղել նրա փոխարեն։

veradardzac-chinacu-gerezman-

*

*