Չինացին կերակրի 15 հազար փայտիկներից հինավուրց տաճարի մանրակերտ է պատրաստել

Մանրակերտի ստեղծման համար Չժան Ցզիմինին պահանջվել է չորսուկես տարի:
kerakri-paytik

Չինաստանի Հեբեյի նահանգի բնակիչը հինավուրց տաճարի փոքրաչափ պատճեն է պատրաստել կերակրի 15 հազար փայտիկներից: Տեսագրությունը, որում ներկայացված է նրա աշխատանքի արդյունքը, նոյեմբերի 22-ին հրապարակվել է New China TV-ի YouTube-ալիքում:

Մանրակերտի ստեղծման համար Չժան Ցզիմինին պահանջվել է չորսուկես տարի: Ինչպես նշված է տեսահոլովակն ուղեկցող գրության մեջ, չինացին աշխատանքում ոչ մի անգամ սոսինձ կամ փայտի լաք չի օգտագործել:

*

*