Չիլիական բնակավայրում արգելվում է կույր աղիք ունենալ

Ներկայում Վիլա Լաս Էստրելասում կա 80 բնակիչ, որոնցից ոչ մեկը կույր աղիք չունի:
chiliakan-bnakavayr

Անտարկտիկայի Վիլա Լաս Էստրելաս չիլիական բնակավայրում մի չգրված օրենք կա, ըստ որի՝ բնակիչների կույր աղիքը պետք է հեռացված լինի։ Այս մասին տեղեկանում ենք  Oddity Central  պարբերականից։

Պատճառն այն է, որ չիլիական այդ  բնակավայրը մոտ 1000 կմ հեռու է հիվանդանոցից ու այնքան է կտրված ժամանակակից քաղաքակրթությունից, որ բնակիչներից որևէ մեկի մոտ կույր աղիքի նոպայի դեպքում, հիվանդին հնարավոր չի լինի ճիշտ ժամանակին բուժօգնություն տրամադրել:

Ներկայում Վիլա Լաս Էստրելասում կա 80 բնակիչ, որոնցից ոչ մեկը կույր աղիք չունի:

*

*