Ճապոնիայում 4.7 հազար դոլարով սեւ ձմերուկ է վաճառվել

Այս տարվա առաջին աճուրդում ընդհանուր առմամբ իրացվել Է 260 այդպիսի ձմերուկ:
sev-dzmeruk

Ճապոնիայի Տոմա քաղաքից (Հոկայդոյի հյուսիսային պրեֆեկտուրա) ֆերմերները «դենսկե» հռչակավոր սորտի ձմերուկը վաճառել են 500 հազար իենով (4,7 հազար դոլարով): Ինչպես հունիսի 14­ին հայտնել Է Կիոդո գործակալությունը, այս տարվա առաջին աճուրդում ընդհանուր առմամբ իրացվել Է 260 այդպիսի ձմերուկ:

Չնայած այն կլորիկ գումարին, որը ձմերուկի համար վճարել է գնորդը, գինը ռեկորդային չի դարձել: 2008 թվականին ամենաթանկ «դենսկեն» վաճառվել Է 650 հազար իենով (շուրջ 6,1 հազար դոլարով):

Այս ձմերուկները հայտնի են իրենց մուգ կանաչ, գրեթե սեւ կեղեւով, առանձնակի հյութեղությամբ եւ քաղցրությամբ: Տոման դրանց աճեցման կենտրոնն է, հենց այստեղ Էլ ամեն տարի տեղի է ունենում աճուրդը:

Այս տարի Հոկայդոյի ֆերմերները ծրագրում են վաճառել առնվազն 70 հազար Էլիտային ձմերուկ՝ հատը միջինը 5 հազար իենով (47 դոլարով), հաղորդել է ՏԱՍՍ­ը:

*

*