Արքայադուստր, ով հանուն սիրո հրաժարվում է տիտղոսից

Մակոյից բացի, Ճապոնիայի կայսերական տանը կա եւս 6 չամուսնացած արքայադուստր։
mako

Ճապոնիայի կայսերական տունը հայտարարել է, որ շուտով տեղի կունենա կայսր Ակիհիտոյի առաջին թոռնուհու՝  արքայադուստր Մակո Ակիսինոյի նշանադրության արարողությունը, հաղորդում է BBC-ն։

25-ամյա արքայադստեր ընտրյալը նրա տարեկից Կեյ Կոմուրոն է, ով աշխատում է իրավաբանական գրասենյակում։ Նրանք ծանոթացել են 5 տարի առաջ, երբ սովորում էին Տոկիոյի միջազգային քրիստոնեական համալսարանում։

Քանի որ արքայադստեր ապագա ամուսինը ազնվականական ծագում չունի, ապա ամուսնության մասին հայտարարությունը տալուց անմիջապես հետո արքայադուստր Մակոն կզրկվի արքայական տիտղոսից ու կհեռանա կայսերական տնից։

Դրանից հետո նա կստանա սովորական քաղաքացիական իրավունքներ, ներառյալ ընտրելու իրավունքը, ինչպես նաեւ նպաստ կստանա պետությունից։

Մակոյից բացի, Ճապոնիայի կայսերական տանը կա եւս 6 չամուսնացած արքայադուստր։

 

*

*