Ճապոնիայում 1,8 մլն դոլար արժողությամբ ադամանդ են գողացել

Բացի ադամանդից, ստենդից ոչ մի այլ իր չի անհետացել:
adamand

Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում 200 մլն իեն (1,8 մլն դոլար) արժողությամբ 50 կարատ քաշով ադամանդ են գողացել ոսկերչական իրերի ցուցահանդես-վաճառքից:

Հոկտեմբերի 24-ին ցուցահանդեսի մասնակիցներից մեկը նկատել Է, որ ապակու տակ ոսկերչական մյուս իրերի կողքին բացակայում Է 50 կարատ քաշով ադամանդը։ Վերջին անգամ նա ադամանդը տեսել Էր դրանից մեկ ժամ առաջ:

Բացի ադամանդից, ստենդում ոչ մի այլ իր չի անհետացել:

Տեսադիտարկման խցիկները ցույց են տվել, որ ինչ-որ պահի ստենդի մոտ եղել Է տարեց մի տղամարդ՝ շրջապատված մի քանի կանանցով: Բայց առայժմ չի հաջողվել պարզել՝ կապված Է արդյոք այդ խումբը գողության հետ:

*

*