Ոստիկանությունը գտել է հանցագործին՝ «Ֆեյսբուք»-ի շնորհիվ

72-ամյա ճապոնացուն ճանաչել են դաջվածքներից։
chaponaci-dajvacq

Թաիլանդի ոստիկանությունը ձերբակալել է 72-ամյա ճապոնացու, որը «Յակուձա» հանցավոր խմբավորման անդամ է ու նրան ճանաչել են շնորհիվ համացանցում մեծ տարածում գտած դաջվածքների:

Հաղորդվում է, որ ճապոնացին գրեթե 10 տարի թաքնվում էր Թաիլանդում՝ խուսափելով Ճապոնիայի արդարադատությունից․ նրան սպանության մեղադրանք է առաջադրված: Ոստիկանությունը ձերբակալել է նրան, երբ ամբողջ մարմնի վրա արված դաջվածքներով լուսանկարները հայտնվել են Ֆեյսբուքում:

Լուսանկարները հրապարակել է ճապոնացու դաջվածքներով խիստ տպավորված մի թաիլանդցի: Սոցցանցի բազմաթիվ այլ օգտատերերին դաջվածքները նույնպես դուր են եկել, եւ լուսանկարներն այնքան են տարածվել, մինչեւ որ որոշ օգտատերեր ճանաչել են հանցավոր խմբավորման անդամին եւ հայտնել ոստիկանություն:

*

*