Անկոչ հյուրը կես տարի աննկատ ապրել է ճապոնացի կնոջ տանը

Անկոչ հյուրին բացահայտել է կնոջ որդին, ով եկել է կնոջ համար ճաշ պատրաստելու։
chaponaci

Ճապոնական Հիմեձի քաղաքի 90-ամյա բնակչուհու տանը վեց ամիս բնակվել է անծանոթ մի մարդ։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։ Անկոչ հյուրին բացահայտել է կնոջ որդին, ով եկել է կնոջ համար ճաշ պատրաստելու։

Վերջինիս հետաքրքրել են երկրորդ հարկից լսվող տարօրինակ ձայները։ Նա բարձրացել է վերև, այնտեղ տեսել անծանոթ տղայի, ով քնած էր։ Տղամարդը չի արթնացրել անկոչ հյուրին, այլ ոստիկանություն է կանչել։

Երիտասարդ տղային ձերբակալել են, սակայն նա հրաժարվել է բացատրել՝ ինչ էր անում օտար տանը։ Նա անգամ իր անունը չի ասել։

Երիտասարդը կարողացել է այդքան երկար թաքնվել, քանի որ տանտիրուհին հազվադեպ է բարձրացել երկրորդ հարկ և վատ լսողության պատճառով աղմուկ չի լսել։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները