Բելգիական Chant d′Eole փրփրուն գինին աշխարհում լավագույնն Է ճանաչվել

Chant d՚Eole-ի գինեգործական արտադրությունը ստեղծվել է 2011 թվականին
shampayn-chant_deole2

Chant d′Eole մակնիշի փրփրուն գինին, որն արտադրվում է Բելգիայի Էնոյի նահանգում, աշխարհում լավագույնն Է ճանաչվել Բրյուսելի հեղինակավոր գինեգործության միջազգային մրցույթում,  տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

26-րդ անգամ անցկացվող մրցույթի ժյուրիի անդամների զարմանքն այնքան մեծ է եղել, որ նրանք որոշել են բելգիական փրփրուն գինու կրկնակի համտեսում անցկացնել:

Chant dEole-ի գինեգործական արտադրությունը, որի խաղողի այգիների տարածքը 15 հեկտար է, ստեղծվել է 2011 թվականին: Տարեկան արտադրում են 80 հազար շիշ փրփրուն գինի։

 

*

*