Աշխարհում ամենից շատ ճամփորդում են անգլիացիները

Երկրորդ տեղում են ամերիկացիները
odanavakayan-hert

Աշխարհում ամենից շատ ճանապարհորդում են Միցայալ Թագավորության բնակիչները: Այդ մասին ասված Է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) հաշվետվության մեջ:

Տվյալների համաձայն՝ Միացյալ Թագավորության մոտավորապես 126 միլիոն քաղաքացիներ (աշխարհում բոլոր ուղեւորների 8,6 տոկոսը) արտասահմանյան ուղեւորությունների են մեկնել ինքնաթիռով: Երկրորդ տեղում հայտնվել են ամերիկացիները. ԱՄՆ-ի մոտավորապես 115 մլն բնակիչներ (բոլոր ուղեւորների 7,6 տոկոսը) 2018 թվականին ճամփորդել են օդով:

Երրորդ հորիզոնականում են չինացիները (97 մլն ճանապարհորդներ, բոլոր ուղեւորների 6,6 տոկոսը), չորրորդը՝ գերմանացիները (94 մլն ճանապարհորդ, բոլոր ուղեւորների 6,4 տոկոսը), հինգերորդը՝ ֆրանսիացիները (գրեթե 60 մլն ճանապարհորդ, բոլոր ուղեւորների 4,1 տոկոսը):

*

*