Ծեծկռտուք՝ ռուս լրագրողների միջեւ ուղիղ եթերում (տեսանյութ) — Երկիր Մեդիա

Ծեծկռտուք՝ ռուս լրագրողների միջեւ ուղիղ եթերում (տեսանյութ)

Բանավեճի թեման բրիտանական «Ստալինի մահը» ֆիլմն էր:

Ռուսաստանի նախագահին կից մարդու իրավունքների խորհրդի անդամներ, լրագրողներ Մաքսիմ Շեւչենկոն եւ Նիկոլայ Սվանիձեն  ձեռնամարտի են բռնվել «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի ուղիղ եթերում: Կռվին նախորդել է բանավեճը ստալինիզմի շուրջ:

Մաքսիմ Շեւչենկոն հայտարարել է, որ, ի տարբերություն Ֆրանսիայի, Խորհրդային Միությունը ծնկի չի եկել, ինչին Սվանիձեն պատասխանել է, որ Խորհրդային Միությունը հաղթել է ժողովրդի շնորհիվ: Շեւչենկոն հայտարարել է, որ Սվանիձեն պղծում է խորհրդային զինվորների հիշատակը եւ եթերում նրան «տականք» է անվանել: Սվանիձեն նրան պատասխանել է նույն բառով, ինչից հետո նրանց մեջ  ծեծկռտուք է սկսվել:

Բանավեճի թեման բրիտանական «Ստալինի մահը» ֆիլմն էր:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի մշակույթի նախարարությունը չեղարկել է բրիտանական կատակերգության վարձույթի թույլտվությունը նախադիտումից ընդամենը  2 օր առաջ:

*

*