Սեպտեմբերի 21-ին Դուբայի Բուրջ Խալիֆան կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

Հայաստանի անկախության տոնի առիթով սեպտեմբերի 21-ին՝ ժամը 21:10-ին
burj-xalifa

Հայաստանի անկախության տոնի առիթով սեպտեմբերի 21-ին՝ ժամը 21:10-ին, Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով: Այս մասին տեղեկացնում է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանությունը:

Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձր շենքն է․ այն 828 մետր բարձրություն ունի:

*

*