Չինաստանում ոսկե արկղի մեջ հայտնաբերվել է Բուդդայի մասունքը

Ոսկորը դրված էր ոսկե արկղիկի մեջ, իսկ ոսկու արկղը՝ արծաթե։ Վերջինս էլ պահված էր...
budda

Չինաստանի հենեաբանները գտել են գանգի ոսկորի մի կոտոր, որը, հավանաբար, Բուդդայինն է (Սիդհարտհա Գաուտամայինը)։

Ոսկորը դրված էր ոսկե արկղիկի մեջ, իսկ ոսկու արկղը՝ արծաթե։ Վերջինս էլ պահված  էր բուդդիստական ոճի շինության մանրակերտի մեջ։ Հայտնագործության մասին հայտնում է Live Science-ը.

Հետազոտողները հայտնաբերել են մանրակերտը բուդդիստական վանքում, որը շուրջ հազար տարվա պատմություն ունի։

Ընդ որում, գտածոն ունի 117 սմ բարձրություն եւ 45 լայնություն, եւ պահված էր երկաթե արկղում, իսկ դա էլ՝ քարե սնդուկում։ Գանգի ոսկորից բացի, ոսկե արկղի մեջ եղել է նաեւ երեք հաղճապակե տարա եւ արծաթյա մեկ այլ արկղիկ՝ բուդդայական այլ սրբերի մասունքներով։

Քարե սնդուկի պատին գիտնականները հայտնաբերել են գրառում այն մասին, թե ինչպես է Բուդդայի սեւ ոսկորը հայտնվել Չինաստանում։ Ըստ այդմ, երբ Սիդհարթհան նիրվանայի մեջ է եղել, նրա մարմինը այրել են գետի ափին։ Եվ Հնդկաստանի այն ժամանակվա առաջնորդ Աշոկան որոցել է պահպանել մասունքները եւ բաժանել է դրանք 84 մասի, որոնցից 19-ը հայտնվել են Չինաստանում։

*

*