Բրիտանացի ընտանիքը տուն է կառուցել չորս օրում

Ընտանիքը չի կարողացել օկրուգում իր ճաշակով տուն գտնել եւ որոշել է համապատսխան տուն կառուցել ինքնուրույն:
britnaci-sepakan-tun

Մեծ Բրիտանիայի Բրիդփորտ քաղաքում ընտանիքը չորս օրում կարողացել է վեց ննջարանով տուն կառուցել։ Մայիսի 22-ին այս մասին գրել Է The Independent-ը:

Ռիչարդը, Նիկին եւ նրանց երկու երեխաները որոշել են Լոնդոնից տեղափոխվել Դորսեթի կոմսություն: Ընտանիքը չի կարողացել օկրուգում իր ճաշակով տուն գտնել եւ որոշել է համապատսխան տուն կառուցել ինքնուրույն: Բրիտանացիները պլանավորել են օգտագործել էկոլոգիապես մաքուր նյութեր եւ ջանացել են գործն ավարտել կարճ ժամանակում՝ շատ փող չծախսելով:

Տան հիմնակմախքի համար պանելները նախօրոք պատրաստվել են Բավարիայում գտնվող ֆիրմայի կողմից: Չորս օրում տեղադրվել են երեք հարկը եւ տանիքը: Տունը շրջապատված Է անտառով, իսկ այգում ավազան կա: Արդյունքում զույգը տան վրա ծախսել Է 1,2 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 1,5 միլիոն դոլար):

*

*