Բրազիլիայի նախագահին թոշակ չեն վճարել՝ նրան մահացած համարելով

Տեմերը չի կարողացել ներկայացնել փաստաթղթերը ժամանակ չունենալու պատճառով
mishel-temer

Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը չի ստացել 2017 թվականի նոյեմբերի եւ դեկտեմբերի թոշակը, որովհետեւ պետական մարմիններին չի ներկայացրել ապացույցներ, որ ինքը ողջ Է։

Բրազիլական օրենսդրության համաձայն՝ թոշակառուն ամեն տարի պետք Է նորացնի գրանցումն այն մարմիններում, որոնք պատասխանատու են համապատասխան վճարումների համար: 77-ամյա Տեմերը թոշակի Է անցել 1999 թվականին 58 տարեկան հասակում:

Այն ժամանակ նա զբաղեցնում Էր Սան Պաուլուի նահանգի դատախազի պաշտոնը: Օրենսդրությանը համապատասխան քաղաքական գործչին հասանելիք ամսական վճարումները կազմում են 45 050 ռեալ (14 216 դոլար): Ինչպես հայտնել են Բրազիլիայի նախագահի վարչակազմում, Տեմերը չի կարողացել ներկայացնել փաստաթղթերը ժամանակ չունենալու պատճառով, բայց այժմ անհրաժեշտ թղթերն արդեն ուղարկվել են:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները