Աշխարհի ամենահարուստ ընտանիքները՝ ըստ Bloomberg-ի

Ամենահարուստ 25 ընտանիքների կարողությունն ընդհանուր առմամբ կազմում Է ավելի քան 1 տրիլիոն դոլար:
waltson22 (1)

Bloomberg գործակալությունը Bloomberg Billionaires Index-ի տվյալների հիման վրա կազմել Է աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը: Նշվում Է, որ ամենահարուստ 25 ընտանիքների  կարողությունն ընդհանուր առմամբ կազմում Է ավելի քան 1 տրիլիոն դոլար:

Վարկանիշի առաջին տեղը զբաղեցնում Է Ուոլթոնների ընտանիքը, որն աշխարհում Walmart խանութների խոշորագույն ցանցի սեփականատերն Է: Ուոլթոնների կարողությունը գնահատվել Է 151 մլրդ դոլար:

Bloomberg-ի վարկանիշի արծաթը բաժին Է հասել Քոխ ընտանիքին: Koch Industries կորպորացիայի հիմնադիր Ֆրեդ Քոխի որդիները՝ Չառլզը եւ Դեւիդը,  ունեն գրեթե 99 մլրդ դոլար:

Ֆրենք Մարսի համանուն ընկերության հիմնադրի ժառանգները, իրենց հերթին, ունեն կարողություն, որը գնահատվում Է գրեթե 88 մլրդ դոլար:

Չորրորդ տեղը կիսել են մի քանի ընտանիքներ, որոնք Anheuser-Busch InBev միջազգային ընկերության սեփականատերերն են։   Bloomberg-ը նրանց միագումար կարողությունը գնահատում Է 54 մլրդ դոլար:

Ամենահարուստ ընտանիքների հնգյակը եզրափակում են Hermеs ֆրանսիական նորաձեւության տան հիմնադրի ժառանգները: Bloomberg-ի գնահատումներով, նրանք միագումար ունեն ավելի քան 49 մլրդ դոլար:

Վարկանիշում տեղ են գտել միայն նրանց ազգանունները, որոնց ժառանգությունը թեկուզ մեկ անգամ փոխանցվել Է սերնդից սերունդ:

*

*