Մաքքարթնին անկեղծացել է եւ պատմել, որ «The Beatles»-ի փլուզումից հետո խորը դեպրեսիա է տարել

Երաժիշտը խմբի փլուզումից հետո դեպրեսիա է տարել ու մտածել երաժշտությունը վերջնականապես թողնելու մասին
Maqqartni-depresia

Լեգենդար «The Beatles» խմբի բրիտանացի երաժիշտ Պոլ Մաքքարթնին խմբի փլուզումից հետո դեպրեսիա է տարել ու մտածել երաժշտությունը վերջնականապես թողնելու մասին:

Այս մասին նա հայտարարել է BBC-ի ռադիոեթերում ունեցած ելույթի ժամանակ:

«Դժվար էր հասկանալ՝ ինչ պետք է անել «The Beatles»-ից հետո: Ինչո՞վ կարելի էր զբաղվել»,- ասել է 73-ամյա Մաքքարթնին, ով լեգենդար քառյակի բազմաթիվ հիթերի հեղինակ է:

Նա խոստովանել է, որ այդ իրադարձությունների ֆոնին տարվել է ալկոհոլով:

«Ինձ մոտ դեպրեսիա էր: Չէ՞ որ բաժանվել էի այն մարդկանցից, որոնց հետ ես այդքան երկար ընկերություն եմ արել: Ես տրվել էի խմիչքին»:

Մաքքարթնին նաեւ պատմել է նախկին գործընկեր Ջոն Լենոնի հետ ունեցած իր հարաբերությունների մասին:

«Ես շնորհակալ եմ կյանքին, որ մենք վերականգնեցինք մեր հարաբերությունները մինչեւ նրա մահը, այլապես դժվար կլիներ ինձ համար: Չնայած հիմա էլ է դժվար»,-անկեղծացել է երաժիշտը:

*

*