Վալենտինի առթիվ «Մակդոնալդսը» «համբուրգեր»-մատանիներ է ստեղծել

Դեղին ոսկուց պատրաստված այս զարդի արժեքը 12,5 հազար դոլար է:
big-mac

«Մակդոնալդս» արագ սննդի ցանցը Սուրբ Վալենտինի առթիվ «համբուրգեր»-ի նոր տեսակ է պատրաստել, տեղեկացնում է Lenta.ru-ն: Նրանք համբուրգերի տեսքով ոսկե մատանի են ստեղծել՝ շափյուղայով և ադամանդներով: Bling Mac կոչվող, դեղին ոսկուց պատրաստված այս զարդի արժեքը 12,5 հազար դոլար է:

«Մակդոնալդս»-ի ներկայացուցիչները սիրահարներին առաջարկել են այս մատանին նշանադրության առիթով նվիրել իրենց սիրելիին։

*

*