Բիգ Բենը «երգել» է տոների առթիվ

Աշտարակի վերանորոգումը կշարունակվի մինչ 2021 թվականը, այն կարժենա 61 միլիոն ֆունտ սթերլինգ։
big-ben

Վերանորոգման աշխատանքների մեջ գտնվող լոդոնյան Բիգ Բենը ղողանջել է սուրբծննդյան և ամանորի տոների առիթով։ Մեծ Բրիտանիայի խորհրդանիշի զանգերի ձայնը լոնդոնցիները լսել են դեկտեմբերի 23-ին՝ առավոտյան։

Բիգ Բենի զանգերը կհնչեն մինչև հաջորդ տարվա առաջին օրը, որից հետո կշարունակվի վերակառուցման գործընթացը, որը սկիզբ էր առել այս տարվա օգոստոսին։ Աշտարակի վերանորոգումը կշարունակվի մինչ 2021 թվականը, այն կարժենա 61 միլիոն ֆունտ սթերլինգ։

*

*