«Բիգ Բենը» չորս տարով «կլռի»

Ավելի քան մեկուկեսդարյա պատմություն ունեցող ժամացույցը կորոզիայի է ենթարկվում եւ փչանում:
big-ben

Աշխարհի ամենահայտնի ժամացույցներից մեկը` լոնդոնյան «Բիգ Բենը», «կլռի» 4 տարով, որպեսզի մասնագետներն իրականացնեն 30 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ վերանորոգման աշխատանքները: Ըստ Daily Mail-ի՝ «Բիգ Բենի» զանգը վերանորոգումից առաջ վերջին անգամ կհնչի օգոստոսի 21-ին: Լիարժեք աշխատանքը կվերականգնվի միայն 2021թ-ին:

Աղբյուրը մանրամասնում է, որ 4 տարվա ընթացքում բացառություն կարվի միայն Ամանորին, երբ հայտնի ժամացույցի զանգը կղողանջի: Հայտնի է, որ «Բիգ Բենի» մեծ զանգը, որը կշռում է մոտ 14  տոննա, հարվածում է յուրաքանչյուր ժամը մեկը: Նշվում է, որ ավելի քան մեկուկեսդարյա պատմություն ունեցող ժամացույցը կորոզիայի է ենթարկվում եւ փչանում:

*

*