Բենեդիկտոս XVI պապը 90-ամյակը նշել Է մեկ գավաթ գարեջրով

Հանգստի անցած պապը 90-ամյա հոբելյանը նշել Է մեկ գավաթ գարեջրով եւ հայրենի Բավարիայից ժամանած հյուրերի ընկերակցությամբ:
benediktos

Հանգստի անցած Բենեդիկտոս XVI պապն 90-ամյա հոբելյանը նշել Է մեկ գավաթ գարեջրով եւ հայրենի Բավարիայից ժամանած հյուրերի ընկերակցությամբ: Այդ մասին  ապրիլի 17-ին հայտնել Է Սուրբ Աթոռի L՚Osservatore Romano պաշտոնական հրատարակությունը:

Հրատարակության հրապարակած լուսանկարներում Բենեդիկտոս XVI-ը պատկերված Է գարեջրի գավաթը ձեռքին հյուրերի ընկերակցությամբ, որոնց թվում Է նրա ավագ եղբայր մոնսենիոր Գեորգ Ռատցինգերը, որը նույնպես գարեջուր Է ըմպում:

Բենեդիկտոս XVI-ը ծնվել Է 1927 թվականի ապրիլի 16-ին հարավային Գերմանիայում, բայց քանի որ այս տարի նրա ծննդյան օրը համընկել Է Զատիկի հետ, այն տոնել են մեկ օր ուշ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

*

*