Աղբի մեջ սնունդ փնտրող աղջկա լուսանկարը լավագույնն է HIPA-ի մրցույթում

Մրցույթում հաղթանակ տարած լուսանկարի համար հեղինակը կստանա 120 հազար դոլարի պարգեւ:
aghbi-mej-snund
HIPA լուսանկարների 6-րդ միջազգային մրցույթի գլխավոր մրցանակը նվաճել է ամերիկացի լուսանկարիչ Արաշ Յագմայենը՝ աղբի մեջ սնունդ փնտրող աղջկա լուսանկարով։
Պարգեւատրման  պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել մարիտի 15-ին Դուբայի Օպերայի տան շենքում: Մրցույթում հաղթանակ տարած լուսանկարի համար հեղինակը կստանա 120 հազար դոլարի պարգեւ:
«Մարտահրավեր» անվանակարգում, որը դարձել է մրցույթի հիմնական անվանակարգը, հաղթել է իտալացի լուսանկարիչ Ջուլիո Մոնտինին, որը պատկերել է ձեռնատ լողորդ մարզկին մրցումների ժամանակ:
Մրցույթի ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմել է ավելի քան 420 հազար դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

*

*