Ավստրալացի նորածին հնգվորյակների ֆոտոսեսիան հմայել է Facebook-ը

Ամուսինները լուսանկարները հրապարակել են Facebook-ի իրենց Surprised by Five ընդհանուր էջում:
hngvoryak

Ավստրալիայի Փերտ քաղաքի բնակչուհին եւ հինգ երեխաների մայրն առաջին անգամ ֆոտոսեսիայի է մասնակցել նորածինների հետ: Facebook-ում հրապարակված լուսանկարները գրավել են սոցցանցի օգտատերերի ուշադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է Daily Mail-ը:

Քիմ եւ Վոն Թուչիները չորս աղջիկների եւ մեկ տղայի ծնողներ են դարձել 2016 թվականի հունվարին: 26-ամյա Քիմը նկարվել է երեխաների հետ, որոնք փաթաթված են պաստելային գուներանգների խանձարուրներով: Չնայած այն բանին, որ ավելի վաղ Թուչիներն արդեն մանկիկների հետ կադրեր էին հրապարակել սոցիալական ցանցերում, դա առաջին պրոֆեսիոնալ ֆոտոսեսիան է դարձել նրանց հինգ երեխաների համար:

Ամուսինները լուսանկարները հրապարակել են Facebook-ի իրենց Surprised by Five ընդհանուր էջում: Դրանց հեղինակը  լուսանկարչուհի Էրին Էլիզաբեթն է:

hngvoryak

*

*