Մայամիի համալսարանում աշխարհում առաջին անգամ կուսուցանվի աթեիստական ուսմունքը

Աթեիստական հետազոտությունների ամբիոնը հիմնվել է 83-ամյա գործարար Լուի Ապպիջանիի միջոցներով
ateizm-usucanel

ԱՄՆ-ում Մայամիի համալսարանը աշխարհում առաջին անգամ կբացի աթեիզմի ուսումնասիրման ամբիոն 2,2 մլն դոլար նվիրատվություն ստանալուց հետո: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Աթեիստական հետազոտությունների ամբիոնը հիմնվել է 83-ամյա գործարար Լուի Ապպիջանիի միջոցներով:

«Ես  փորձում եմ վերացնել աթեիստների նկատմամբ խտրականությունը: Ես համարում եմ, որ սա քայլ է աթեիզմի օրենսդրական ճանաչման ուղղությամբ»,- հայտարարել է գործարարը:

«Մեր կրոնական բաժինները չեն պաշտպանում այն կրոնների դիրքորոշումները, որը ուսուցանում են: Նմանապես մենք աթեիստական գաղափարները չենք պաշտպանում, երբ ուսուցանում ենք աթեիզմի ուսմունքը»,-նշել է համալսարանի գլխավոր տնօրենը:

Ըստ նրա, սկզբում տատանվում էին՝ «Աթեիզմ» բառը որպես ուսումնական ծրագրի անուն կիրառելու հարցում, բայց այն պետք է արտացոլեր Ամերիկայում կրոնները մի կողմ թողնելու զարգացող մթնոլորտը:

Ըստ Pew հետազոտական կենտրոնի՝ ամերիկացիների 23 %-ը որևէ կրոնի չեն պատկանում, 35 %-ն էլ աթեիստ են, ագնոստիկ կամ ոչ մի ուղղության չեն հետեւում:

*

*