«Աստղային անձրև» է սպասվում

...օգոստոսի 13-ի գիշերային երկնակամարում
asup

Պերսեիդների ասուպային հոսքն առավել վառ տեսանելի կլինի օգոստոսի 13-ի գիշերային երկնակամարում: Մոլորակի բնակիչները կարող են ականատես դառնալ տիեզերական հետաքրքիր տեսարանի՝ ոչ ամպամած եղանակի պայմաններում աշխարհի տարբեր կողմերում կարելի է տեսնել ժամում մինչեւ 150 ընկնող ասուպ: «Եղանակային լավ պայմանների դեպքում երկնքում հնարավոր կլինի տեսնել րոպեում 2-3 ընկնող ասուպ»,- նշել են Միջազգային երկնաքարային կազմակերպությունից:

Ընդհանրապես ասուպներ կարող են դիտվել ամեն օր, սակայն ասուպային հոսքերի օրերին դրանց թիվը կտրուկ ավելանում է։

Երբեմն դիտվում են առանձնահատուկ ինտենսիվ հոսքեր, որոնք կոչվում են ասուպային (աստղային) անձրևներ, ասուպային բռնկումներ, ասուպային փոթորիկներ կամ «աստղաթափեր», երբ 1 ժամում կարող են դիտվել 1000-ից ավելի ասուպներ: Տարվա ընթացքում դիտվում է շուրջ 20 ասուպային հոսք։

 

*

*