«Աշխարհի լավագույն ուսուցիչը» ստացել է մեկ միլիոն դոլար

Այս տարի այս մրցանակի համար 10 հազար հայտ է ներկայացվել 179 երկրից։
ashxarhi-lavaguyn-usucich

Արաբական միացյալ էմիրությունների մայրաքաղաք Դուբայում ֆրանցիսկյան միաբանության վանական Պիտեր Տաբիչը «Աշխարհի լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխության ժամանակ որպես պարգեւ ստացել է մեկ միլիոն ԱՄՆ դոլար, տեղեկացնում է Dubai Media Office-ը։

Հնդիկ գործարար Սաննի Վարկեայի  «Աշխարհի լավագույն ուսուցիչ» մրցանակը տրվում է 2015 թվականից։ Այս տարի մրցանակի համար 10 հազար հայտ է ներկայացվել 179 երկրից։

Պիտեր Տաբիչը բնական գիտությունների ուսուցիչ է, ով դասավանդում է Քենիայի միջնակարգ դպրոցում։

*

*