Աշխարհում շոկոլադի դեֆիցիտ է սպասվում

Այն պայմանավորված է Ռուսաստանում շոկոլադի սպառման ծավալների ավելացման հետ
shokolad

Ամերիկյան Bloomberg գործակալությունը հայտնել է, որ աշխարհում հոկտեմբերից սպասվում է 50 հազար տոննա կակաոյի դեֆիցիտ, որը պայմանավորված է Ռուսաստանում շոկոլադի սպառման ծավալների ավելացման հետ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովաստի»-ն:

Աշխարհում ամենաշատ շոկոլադը սպառվում է Շվեյցարիայում, Ավստրիայում և Գերմանիայում: Շվեյցարիայում մեկ բնակիչը տարեկան միջինը ուտում է  8,6 կգ շոկոլադ, Ավստրիայում՝ 8 կգ, Գերմանիայում՝ 7,7 կգ շոկոլադ:

Ռուսաստանում մեկ բնակչի հաշվով տարեկան սպառվում է 4,8 կգ շոկոլադ:

*

*