Ուզբեկստանի սեփական տներից մեկում աֆրիկյան առյուծ է հայտնաբերվել

Եղել է հյուծված, քաղցած, վնասվածքներով...
aryuts-afrika

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի սեփական տներից մեկում աֆրիկյան առյուծ է հայտնաբերվել: 8 ամսական առյուծն անօրինական կերպով պահվել է վանդակի մեջ՝ ոչ պատշած պայմաններում, եղել է հյուծված, քաղցած, վնասվածքներով:

Նշվում է, որ առյուծը պատկանել է կենդանիների բուծմամբ զբաղվող տեղական ձեռնարկություններից մեկին, որտեղ կենդանու ներմուծմանը, պահելու իրավունիքին առնչվող որևէ փաստաթուղթ չեն գտել:

Առյուծին տեղափոխել են Տաշքենդի կենդանաբանական այգի, որտեղ վերականգնում է ուժերը:

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:

*

*