Լոնդոնի կենտրոնում 1,2 մ երկարությամբ եւ շուրջ 10 կգ քաշով առնետ է հայտնաբերվել

Լոնդոնի պատմության մեջ բռնված թերեւս ամենամեծ առնետին տղամարդը նկատել է մանկական խաղահրապարակում՝ թփերի մեջ։
mec-arnet
Լոնդոնի կենտրոնում գազի ինժեներ, 46-ամյա Թոնի Սմիթը, բնակելի տներից մեկի մոտ իր աշխատանքը կատարելիս, հսկա առնետ է հայտնաբերել։ Մուտանտ առնետն ունեցել է շուրջ 1,2 մ երկարություն եւ շուրջ 10 կգ քաշ։
Այս մասին հայտնում է express.co.uk-ը։ Լոնդոնի պատմության մեջ բռնված թերեւս ամենամեծ առնետին տղամարդը նկատել է մանկական խաղահրապարակում՝ թփերի մեջ, արդեն սատկած։Իր չափերով այն ապշեցրել է լոնդոնցիներին, այն, փոստորեն, ունեցել է չորս տարեկան երեխայի քաշ։Թոնի Սմիթն ասել է, որ առանձնատան տարածքում, որտեղ էլ ինքն աշխատելիս է եղել, առնետներ շատ են լինում, այստեղ նրանց համար բազմանալու լավ «պայմաններ» կան՝ սնունդը հասանելի է։Իսկ փորձագետները նշում են, որ խիստ կասկածում են, որ նման չափերի հասնող առնետների տեսակ կա, նրանք «գտածոն» համարում են եզակի եւ նշում, որ այն, ըստ ամենայնի, ժամանակակից ոչ նորմալ էվոլյուցիոն գործընթացների հետեւանք է։

*

*