Ավստրալիայում հսկա արծիվը փորձել է գողանալ տղային (լուսանկարներ)

Կենտրոնական Ավստրալիայում վայրի կենդանիների, մասնավորապես` թռչունների շոուի ժամանակ սպիտակապոչ հսկա արծիվը փորձել է փախցնել սարսափած տղային։
arciv-erexa

Կենտրոնական Ավստրալիայում վայրի կենդանիների, մասնավորապես` թռչունների շոուի ժամանակ սպիտակապոչ հսկա արծիվը փորձել է փախցնել սարսափած տղային։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Շոուի այցելուների աչքի առջեւ արծիվը փորձել է ճանկերը խլել տղայի հագուսին մեջ եւ նրան օդ բարձրացնել, ինչպես սովորաբար անում է իր զոհի՝ փոքրիկ կենդանիների հետ։

Տղան, որը կլիներ 6-8 տարեկան, կարողացել է խույս տալ՝ միայն թեթեւ վնասելով դեմքը։

Ականատեսներից Քրիստին Օ’Քոնելը BBC-ին հայտնել է, որ արծիվը 15 մետր բարձրությունից սլացել է ուղիղ տղայի ուղղությամբ։

 

Wedge-tailed eagle attempts to lift boy into the air in Australia

Փոքրիկ տղայի կողքին նստած տարիքով ավելի մեծը նրան խորհուրդ է տվել վազել զիգզագաձեւ վերեւ եւ ներքեւ։ Օ’Քոնելը լուսանկարել է հարձակումը։ Արծիվը բռնել է տղայի կանաչ վերնազգեստը եւ փորձել է նրան վեր բարձրացնել՝ մինչ կհասնեին այգու աշխատակիցները։

Արծիվն ի վերջո բաց է թողնում տղային՝ ոչ այնքան լուրջ վնասվածք պատճառելով։ Միջադեպից հետո շոուն անմիջապես դադարեցվել է։

 

Միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ այգու տնօրինությունը։ Դրանում ասվում է, որ շոուի ժամանակ թռչունը փորձել է բռնել հանդիսատեսի շարքերում նստած տղայի գլխից, վերջինս վնասվածք է ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց։  Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել, իսկ մինչ այդ՝ արծիվը կհեռացվի շոուից։

 

Eagle attacks boy while another boy doubles over with laughter

*

*