Ինչո՞ւ է առանձին քնելն ավելի օգտակար

Հոգեբանները նշում են, որ ընտանեկան հարաբերությունների պահպանման համար ամուսինները պետք է առանձին քնեն:
arandzin-qun

Հոգեբանները նշում են, որ ընտանեկան հարաբերությունների պահպանման համար ամուսինները պետք է առանձին քնեն:

Ըստ սոցիոլոգիայի պրոֆեսոր Պոլ Ռոզենբլատի, ով նաև «Երկուսով անկողնում. զույգերի սոցիալական համակարգը, ովքեր քնում են նույն մահճակալին» գրքի հեղինակն է, ննջարանը հաճախ դառնում է «լարվածության օջախ», որտեղ կնոջ և ամուսնու միջև պարբերաբար վեճեր են տեղի ունենում, իսկ միասին քնելն այնքան էլ անվնաս չէ, որքան թվում է։

Պրոֆեսորի խոսքով՝ շատ խնդիրների կարելի է լուծում տալ՝ բաժանելով ամուսինների քնելու տեղը: «Բայց մարդկանց մոտ այն կարծրատիպն է իշխում, թե պետք է ամուսինները միասին քնեն: Չէ՞ որ մեծամասնությունը կարծում է, որ ամուսինների միասին քնելը բնական է»,- ասում է Ռեզենբլատը:

Զույգերի միասին քնելու հետ կապված բազմաթիվ փաստարկներ կան: Օրինակ՝ շատ հաճախ զույգերի բաժանման պատճառ է դառնում խռմփոցը. քիչ քնած, հանգստից զրկված մարդը դառնում է նյարդային, վատ է աշխատում, հաճախ է վիճում, նվազում է սեռական ակտիվությունը, ինչն ամուսինների համար կործանարար հետևանքներ կարող է ունենալ։ Խռմփոցն անգամ լիբիդոն է նվազեցնում:

Առանձին քնելը զույգերին հնարավորություն է տալիս ավելի լավ հանգստանալ: Այն կարող է թարմություն և բազմազանություն մտցնել սեռական հարաբերությունների մեջ:

Ըստ հոգեբանական հարցումների՝  շատ զույգեր նշում են, որ այն բանից հետո, երբ սկսել են առանձին քնել, սեքսը նրանց սկսել է ավելի հետաքրքրել:

Վատ քունը ոչ միայն վատ տրամադրության և կենսական ակտիվության նվազման, այլև հորմոնալ դիսբալանսի, դեպի սառնարան գիշերային արշավանքի և քաշի ավելացման պատճառ է դառնում:

Նշենք, որ ամուսնական զույգերը սկսել են միասին քնել ոչ վաղ անցյալում: Նույնիսկ 19-րդ դարի կեսերին  ամուսինների՝ նույն անկողնում քնելն ընդունված չի եղել, այդպես է եղել նաև Ռուսաստանում մինչև 1917-ի հեղափոխությունը:

Սովորաբար, ամուսինները առանձին  են քնել նաև գյուղական վայրերում: Ասիայում տները հաճախ կիսում էին ամուսինների և կանանց պատկանող հարկաբաժինների: Հին Հռոմում համատեղ մահճակալը միայն սիրո, զվարճանքի համար էր, իսկ ամուսինները քնում էին առանձին:

Միասին քնելու ավանդույթը աշխարհ է եկել բնակչության՝ քաղաքներ տեղափոխվելու և ինդուստրացմանը զուգահեռ: Կենցաղային պայմաննները (օրինակ՝ շատ փոքր բնակտարածք), ոչ միշտ էին թույլ տալիս սենյակում երկու մահճակալ դնել:

Մեծ դեր է խաղացել նաև սոցիալական գործոնը՝ միասին քնելու՝ 20-րդ դարում ստեղծված միտումը հանգեցրել է այն կարծրատիպի առաջացմանը, որ եթե ամուսիններն առանձին են քնում, ուրեմն նրանց ամուսնական կյանքում ինչ-որ բան այն չէ:

 

Պատրաստեց՝

Հրաչուհի Ալմաստյանը

*

*