Անսովոր ակնոցներ՝ պատրաստված մարդու մազերից

Հատուկ խեժերի միջոցով մարդու մազերը ամրացվում են իրար, որից հետո հատուկ մշակված տեխնոլոգիայով պատրաստվում են ակնոցներ։v
maze-aknoc

Լոնդոնի արվեստի արքայական քոլեջի շրջանավարտներ Ալեքսանդր Գլովսն ու Ազուզա Մուրակամին արվեստանոց են ստեղծել, որ «Խոզերի արվեստանոց» անունն է կրում։ Իրենց արվեստանոցում նրանք արտասովոր իրեր են պատրաստում, օրինակ, մարդու մազերից ակնոցներ։

Ակնոցների նոր հավաքածուին գյուտարարները պարզ` «Մազե ակնոցներ» անվանումն են տվել։ Հատուկ խեժերի միջոցով մարդու մազերը ամրացվում են իրար, որից հետո հատուկ մշակված տեխնոլոգիայով պատրաստվում են ակնոցներ։

Ալեքսանդրն ու Ազուզան կարծում են, որ մազերից ակնոց պատրաստելը շատ շահավետ է։ Մազի հումք շատ կա, ավելին, դրա պակաս երբևէ չի լինի։ Բացի դրանից, այն շահավետ է նաև բնապահպանական տեսանկյունից։

Այդ տեխնոլոգիան զարգացնելով` կարելի է զանազան աքսեսուարներ, դետալներ ստեղծել, որոնք կկիրառվեն նորաձևության բնագավառում։

 

*

*