ԱՄՆ-ում 74-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ Քարդաշյանի գրքերը ոչնչացնելու համար

Գրքերի կողքին տղամարդը թողել էր մի երկտող, որտեղ նա հայտնում էր «իր հակակրանքը տիկին Քարդաշյանի և նրա նման մարդկանց նկատմամբ»:
qardashyan-selfish

Միացյալ Նահանգներում 74-ամյա տղամարդը  ձերբակալվել է Հոլիվուդյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի գրքի` «Սելֆիշ»-ի մի քանի օրինակ ոչնչացնելու համար: Այս մասին հայտնում է Huffington Post-ը:

74-ամյա տղամարդը վնասել էր Քարդաշյանի սելֆիները (ինքնանկար) պարունակող գրքի վեց օրինակ` դրանց վրա կարմիր հեղուկ լցնելով: Գլասթոնբերիի ոստիկանական բաժնից հայտնել են, որ տղամարդը գրքերի կողքին թողել էր մի երկտող, որտեղ նա հայտնում էր «իր հակակրանքը տիկին Քարդաշյանի և նրա նման մարդկանց նկատմամբ»:

19.99 ԱՄՆ դոլար արժեցող գրքի ոչնչացման համար ձերբակալված քաղաքացին ազատ է արձակվել 2 հազար 500 ԱՄՆ դոլարի դիմաց:

*

*