ԱՄՆ ԶՈՒ-ի տանկ-ամֆիբիան ջրասույզ է եղել՝ զինվորականների սխալի հետեւանքով (տեսանյութ)

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է ԱՄՆ ծովային հետեւակի զինվորականների սխալի հետեւանքով
amn-jrasuyz

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է ԱՄՆ ծովային հետեւակի զինվորականների սխալի հետեւանքով ջրի տակն անցնում ամֆիբիա-տանկը։ Վերջիններս մոռացել էին փակել տանկի մուտքի դռները։

Այս մասին գրում է Daily Mail-ը, նշելով, որ անհայտ է, թե երբ է տեղի ունեցել դեպքը։ Սակայն տեսանյութում երեւում է, ինչպես են ամերիկացի զինվորականները տանկի վրա նստած մոտենում գետին եւ մտնում ջուրը, սակայն քիչ անց տանկը սուզվում է։ Ընդ որում, ամֆիբինա տանկը ունակ է «լողալ» շատ ավելի խորը ջրերում, սակայն այս ոչ այնքան մեծ գետում ջրասույզ է լինում։

*

*