Ամերիկյան ընկերության աշխատակիցները 10 մլն դոլար պարգեւավճար են ստացել

Յուրաքանչյուր ծրարում դրված Էր տարբերի գումարի չեկ՝ կախված ընկերությունում անցկացված տարիների քանակից:
crar

Միացյալ Նահանգների շինարարական ընկերություններից մեկի ղեկավարությունը շուրջ 10 միլիոն դոլար հավելավճար է տվել իր աշխատակիցներին։ Այդ մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը:

Անակնկալն աշխատակիցներին մատուցվել է տոների առթիվ կազմակերպված ամենամյա երեկույթում:

Յուրաքանչյուր ծրարում դրված Էր տարբերի գումարի չեկ՝ կախված ընկերությունում անցկացված տարիների քանակից: Այսպես, սկսնակ աշխատակիցները որպես նվեր ստացել են 100 դոլարից ոչ պակաս, մինչ դեռ ամենափորձառու աշխատողն ստացել Է 270 հազար դոլարի չափով պարգեւավճար։

*

*