ԱՄՆ-ում հաճախորդը 500 $ թեյավճար է թողել՝ մատուցողի բարության համար

Նա անձեռոցիկի վրա գրառում է կատարել՝ բացատրելով իր արարքի շարժառիթը:
teyavjar

ԱՄՆ-ի Դալաս քաղաքի ռեստորաններից մեկում հետաքրքիր մի դեպք է տեղի ունեցել: Հաճախորդը, պատվիրելով ճաշացանկում եղած ամենաէժան բանը ու, ստանալով 0.37 % հաշիվ, 500 $ թեյավճար է թողել մատուցողին: Այս մասին հայտնում է CNN-ը: Նա անձեռոցիկի վրա գրառում է կատարել՝ բացատրելով իր արարքի շարժառիթը::

Պարզվում է դեպքից մեկ օր առաջ մատուցողը՝ Սիմոնսը, տեղական մթերային խանութից գնումներ կատարելիս նկատել է մի ծեր կնոջ, ով ակնհայտորեն ընկճված է եղել: Մինչ մարդիկ անտարբեր անցել են կնոջ կողքով, Սիմոնսը սկսել է խոսել նրա հետ, բարձրացրել է տիկնոջ տրամադրությունն ու նույնիսկ վճարել նրա փոխարեն՝ այդպես էլ չիմանալով կնոջ ընկճվածության պատճառը:

Ռեստորանի հաճախորդը անձռոցիկի վրա գրել է.

«Դա ընդամենը 17 $ էր, բայց հարցը գումարը չէ, այլ մարդուն ուշադրության արժանացնելը»:

Ըստ երեւույթին, թեյավճար թողած հաճախորդը այդ ծեր կնոջ դուստրն է: Գրառման մեջ նա նկարագրել է իր մոր ապրումները: Այդ օրը եղել է նրա ամուսնու մահվան 3-րդ տարելիցը:

Մատուցողը հուզվել է, երբ կարդացել է գրառումը:

«Տարվա ամենատխուր օրը դուք դարձրիք մորս օրը հրաշալի: Դուք վճարել եք նրա փոխարեն, ասել, որ նա գեղեցիկ է: Հորս մահից հետո ես նրան այսպես ժպտալիս չէի տեսել»,- նշված է եղել գրառման մեջ:

Սիմոնսը տարբերվել է իր բարությամբ եւ դուստրը, այցելելով ռեստորան, ցանկացել է, որ նա իմանա դրա մասին: Բայց նա չի ասել կնոջ անունը: Այժմ Սիմոնսը կարող է միայն ժպտալ՝ իմանալով, որ նրա փոքրիկ ժեստը անգնահատելի ազդեցություն է ունեցել:

*

*