ԱՄՆ-ում ինքնաթիռը մխրճվել Է ծառի մեջ

79-ամյա օդաչուն ողջ Է մնացել:

ԱՄՆ-ի Փլեյնվիլ քաղաքում (Քոնեկտիկուտի նահանգ), Cessna 172 ինքնաթիռը մխրճվել Է ծառի մեջ՝ տեղի օդանավակայանից ոչ հեռու: Միջադեպը հայտնվել Է տեսանյութում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

79-ամյա օդաչու Մանֆրեդ Ֆրոսթը ողջ Է մնացել: Նրան հոսպիտալացրել են աննշան վնասվածքներով:

«Բախտս շատ բերեց, որ բանն ավարտվեց առանց լուրջ վնասվածքների»,- հայտարարել Է նա NBC ալիքի եթերում։

*

*