ԱՄՆ-ի 2015 թվականի գեղեցկուհին հայտնվել է բանտում՝ ստելու համար

Ամերիկյան գեղեցկության մրցույթի հաղթող Բրենդի Ուիվեր Գեյթսը 2 տարի 4 ամիս կանցկացնի բանտում եւ եւս 5 տարի կգտնվի իրավապահների հսկողության ներքո։
miss-pensilvania

Ամերիկյան գեղեցկության մրցույթի հաղթող Բրենդի Ուիվեր Գեյթսը 2 տարի 4 ամիս կանցկացնի բանտում եւ եւս 5 տարի կգտնվի իրավապահների հսկողության ներքո սուտ ասելու համար։

2015-ին գեղեցկուհի հռչակված Պենսիլվանիա նահանգի 24-ամյա բնակչուհին ստել է, որ հիվանդ է քաղցկեղով եւ սկսել է գումար հավաքել բուժման համար։

Այս հայտարարությունը նա արել է դեռեւս 2013-ին եւ սկսել համացանցով գումար հավաքել։ Շուրջ 170 մարդ արձավանքել է նրան՝ փոխանցելով շուջր 30 հազար դոլար։

Նահանգի իշխանությունները աղջկա ստելու մասին տեղեկանում են միայն այն բանից հետո, երբ անհրաժեշտ գումարն արդեն հավաքված է լինում։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվում եւ նա կալանավորվում է։

Արդեն կես տարի է, ինչ գեղեցկուհին կալանքի տակ է։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել շորթման համար։

Գեյթսը պարտավոր է նաեւ հետ վերադարնձել մարդկանց գումարները։

Ինքը՝ գեղեցկուհին պատճառաբանել է, թե սուտ է ասել հարազատների ուշադրությունը գրավելու համար, որոնք մինչ այդ ոչ մի կերպ իրենով չէին հետաքրքրվում։

*

*